Ստուգում ենք հնարամտությունը. առաջադրանք նախորդ դարից

Հետաքրքիր առաջադրանք, որը կօգնի ստուգել հնարամտությունը: Adme.ru-ն առաջարկում է նայել լուսանկարին և պատասխանել հետևյալ հարցերին:

  1. Ո՞ր քաղաք է թռչում ինքնաթիռը:
  2. Անձրև շո՞ւտ է եկել:
  3. Ո՞ր կողմ է հոսում գետը:
  4. Ներքնազգեստը շո՞ւտ կչորանա:
  5. Ինչո՞վ են եկել զբոսաշրջիկները:
  6. Զբոսաշրջիկները փորձառո՞ւ են:
  7. Նրանցից ո՞վ է որսացել ձուկը, որը տղան մաքրում է:
  8. Ի՞նչ բարձրության կհասնի արևածաղիկը:
  9. Լուսանկարում երևացող տղաներից բացի՝ նրանց կազմում որևէ այլ մեկը կա՞:

Կարդացեք ճիշտ պատասխանները

  1. Ինքնաթիռը մարդատար չէ: Այն գյուղատնտեսական աշխատանքներ է կատարում:
  2. Անձրև շուտ է եկել: Հակառակ դեպքում կողողեր անփորձ զբոսաշրջիկների վրանը:
  3. 3. Գետի հոսանքի ուղղությունը կարելի է կռահել կարթի լողանների դիրքով:
  4. Ներքնազգեստը շուտ կչորանա, քանի որ քամի է:
  5. Դատելով տարայից՝ զբոսաշրջիկները մեքենայով են եկել: Նույնիսկ, եթե դրանում ջուր է, և ոչ՝ բենզին, այն բավական դժվար կլիներ բերել հեծանիվով կամ ձեռքին բռնած:
  6. Զբոսաշրջիկները փորձառու չեն: Տղան, ում ձեռքում կացին է, դժվարությամբ է աշխատեցնում, կանգնած է խարույկին շատ մոտ: Իսկ շորը ձեռքին պահած տղան շատ երկար թել է վերցրել:
  7. Ոչ ոք: Նկարում պատկերվածը ծովային ձուկ է, իսկ լուսանկարում գետ է պատկերված: Ձուկը գտնվել է խանութից:
  8. Արևածաղիկն այլևս չի աճի, քանի որ այն պոկել են ու դրել աղբի կույտի մեջ:
  9. Տղաների հետ կին կա, քանի որ պարանի վրա կանացի հագուստ է կախված:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Facebook Comments

ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՔԵԶ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ