Ազատվեք գազերից և որովայնի փքվածությունից․ անվնաս միջոցներ

Որովայնի փքվածությունն ու մեծ քանակով գազերի առաջացումը ցավերի և լուրջ անհարմարության պատճառ են դառնում։ Fithacker.ru-ի փոխանցմամբ՝ այս խնդիրների դեմ պայքարում օգտագործվում են նաև բնական միջոցներ։

Թեյ։ Որովայնի փքվածության և գազերի դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել երիցուկով, քրքումով, անանուխով թեյ։

Ակտիվացված ածուխ։ Եթե այս խնդիրները պարբերաբար տանջում են ձեզ, կարող եք ակտիվացված ածուխ օգտագործել։

Մանանեխ։ 1 թեյի գդալ մանանեխը խառնեք մեկ բաժակ ջրի հետ։

Մրգեր։ Թվարկված խնդիրներից ազատվելու համար խորհուրդ է տրվում սննդակարգ ներառել քիչ քանակով շաքար պարունակող մրգեր, այդ թվում՝ դեղձ, մոշ, ազնվամորի, թուրինջ, ելակ և այլն։

Վարժություններ։ Եթե մթերք եք օգտագործել, որը կարող է գազեր առաջացնել, քայլեք։ Դա կօգնի աղիներից դուրս բերել գազերը։

Ուշադիր եղեք ըմպելիքին։ Գազավորված ըմպելիքն ու գարեջուրը գազերի առաջացման և որովայնի փքվածության հիմնական պատճառներն են։ Խուսափեք դրանց օգտագործումից։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Facebook Comments

ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՔԵԶ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ