5 բան, որ տղամարդիկ սիրում են իրենց կանանց մեջ

1. Կանայք երկար ծանրութեթեւ չեն անում, այլ գործում են
Մեր կանայք սովոր չեն երկար քննարկելու, գուշակելու, թե արժե ինչ-որ բան անել: Երբ նրանք տեսնում են, որ իրենցից պահանջվում է ինչ-որ գործողություն, պարզապես ստանձնում են այն եւ կատարում:
2. Կանայք միշտ հիշում են այն, ինչ մենք մոռանում ենք
Չնայած «աղջկական հիշողության» մասին կատակներին, որպես կանոն, հենց տղամարդիկ են հակված մոռանալու լուրը՝ այն լսելուն պես: Իսկ ահա կանանց հիշողությունն ուղղակի հիանալի է, եւ այդ ֆենոմենն ունի ինչպես լավ, այնպես էլ վատ կողմեր: Նրանք լիովին ընդունակ են վերհիշելու այն բոլոր սխալները եւ մեղքերը, որ երբեւէ թույլ են տվել տղամարդիկ: Բարեբախտաբար, մեծ մասամբ նրանք կամ դրանց նայում են մատների արանքով, կամ ներում են ամուսինների բոլոր հիմարությունները: Հենց այդ պատճառով էլ մեզ այդքան հեշտ է նրանց սիրելը:
3. Մեր կանայք դառնում են գերազանց մայրիկներ
Այո՛, այո՛, մեր կանայք երեխաների հետ պարզապես հիանալի են: Իզուր չէ, որ գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ երեխաների կրթվածության մակարդակի համար մեծապես պատասխանատու են հենց մայրերը եւ նրանց կրթվածության մակարդակը: Նրանք իրենց երեխաների համար այն իդեալն են, որին արժե հավասարվել: Իզուր չէ, որ շատ ընտանիքներում, երբ երեխաները մեծանում են եւ լքում են հայրական տունը, սովորաբար զանգահարում են հենց իրենց մայրերին: Եվ այո, պրոֆեսիոնալ ատլետները, նշելով, թե ում են պարտական իրենց հաջողությունների համար, հաճախ հիշատակում են մայրերին, եւ ոչ թե հայրերին:
4. Կանայք սիրում են մեզ՝ չնայած մեր թերություններին
Մենք ամենքս դա պետք է խոստովանենք… Բոլոր տղամարդիկ հաճախ գործում են հիմար արարքներ, բայց կանայք, որպես կանոն, համառորեն հանդուրժում նրանց ցանկացած հիմարություն՝ երբեմն միայն հայացքը խոժոռելով: Եվ նույնիսկ երբ մենք արտաբերում ենք կամ կատարում ենք ինչ-որ բան, որը ստիպում է նրանց կասկածել մեր ողջամտությանը, միեւնույն է նրանք չեն դադարում սիրել մեզ: Եվ ամեն օր մենք՝ տղամարդիկս, ուրախանում ենք, որ մեր կանայք ընդունում եւ սիրում են մեզ:
5. Կանայք միշտ պատրաստ են մխիթարելու մեզ, երբ մենք հիվանդ ենք
Տղամարդիկ պարզապես ունակ չեն դիմանալու հիվանդությանը: Կանանց մեծ մասը լիովին ունակ է անգամ ցույց չտալու, որ հիվանդ է: Եւ նույնիսկ երբ նրանք հիվանդ են, շարունակում են զբաղվել տան գործերով. կանայք ուղղակի չեն կարող այլ կերպ: Բայց երբ նրանց ամուսինններին սովորական մրսածությունը պառկեցնում է անկողին… օ, գրեթե միշտ դրությունը դառնում է «մահացու»՝ «ես մեռնում եմ, կանչիր շտապ օգնություն»: Մեր կանայք գիտեն, որ ամեն ինչ այդքան էլ վատ չէ, բայց չնայած դրան՝ նրանք պատրաստ են ժամանակ ծախսել մեզ խնամելու վրա, ընդհուպ՝ ազատ օր վերցնել դրա համար: Իսկ դուք ե՞րբ եք նման բան արել ձեր կնոջը խնամելու համար: Սիրելի կանայք, դուք միշտ պատրաստ եք ձեր ժամանակը նվիրել մեզ. ինչպե՞ս կարելի է չսիրել ձեզ:
Facebook Comments

ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՔԵԶ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ