Ժողովրդական միջոցներ ալերգիայի դեմ

Ալերգիան օրգանիզմի զգայունությունն է շրջակա միջավայրի տարբեր գործոնների նկատմամբ: Այդպիսի գործոններ կարող են լինել սննդամթերքը, քիմիական նյութերը, միկրոբները, ծաղկափոշին և շատ այլ բաներ:

Ալերգիան կարելի է հաղթահարել ժողովրդական միջոցներով: Բուժման ընթացքում օրգանիզմը պետք է բավականաչափ կալցիում և վիտամին D ստանա:

• Մեկ ճաշի գդալ կանթեղախոտի (чистотел) վրա լցնել 2 բաժակ եռման ջուր և թրմել 4 ժամ: Ընդունել առավոտյան և երեկոյան ուտելուց 15 րոպե առաջ՝ կես բաժակ:

• Շատ լավ օգնում է կատվալեզուն (череда): Այն պետք է ընդունել բավական երկար ժամանակ: 1թ.գ. դեղաբույսի վրա լցնել 250մլ եռման ջուր և թրմել 20 րոպե: Խմել օրը 2-3 անգամ: Թեյն ընդունել 15 շաբաթ, այնուհետև 10 շաբաթ ընդմիջում տալ:

• Ալերգիայի դեմ ուժեղ և արդյունավետ միջոց է քարայուղը (мумие): 1 լիտր տաք ջրի մեջ լուծել 1 գրամ լավորակ քարայուղ: Այն պետք է լուծվի ամբողջությամբ և ոչ մի նստվածք չտա: Լուծույթն ընդունում են օրը մեկ անգամ և վրայից կաթ խմում: 4-7 տարեկան երեխաները պետք է խմեն 70մլ, իսկ 8 տարեկանից մեծ անձինք՝ 100մլ: Բուժման կուրսը պետք է անցկացնել տարին 2 անգամ:

• Երկու ճաշի գդալ չոր եղինջի վրա լցնել 2 բաժակ եռման ջուր, թրմել 2 ժամ և խմել օրը 4 անգամ՝ կես բաժակ, ուտելուց առաջ:

• Օրը երեք անգամ ուտելուց կես ժամ առաջ խմել 2 թ.գ. թարմ քամված նեխուրի հյութ:

• 10գ վաղենակի (календула) ծաղիկների վրա լցնել 2 բաժակ եռման ջուր, թրմել 2 ժամ և ընդունել օրը 3 անգամ՝ 1ճ.գ.:

• Օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ խմել 2 խնձորից, մի փունջ նեխուրից, 5 գազարից և մի փոքր ծաղկակաղամբից պատրաստված հյութ:

Ցանկացած ժողովրդական միջոց օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ:

Առո՛ղջ եղեք:

Facebook Comments

ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՔԵԶ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ