Կոճապղպեղի ջուր, ավելորդ ճարպերն այրելու լավագույն միջոցը

Հավանաբար բազմաթիվ միջոցներ եք օգտագործել ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար, սակայն համոզվել եք, որ այդ միջոցները դադարեցնելուց անմիջապես հետո քաշը կրկին վերադառնում է: Այսօր healthyfoodhouse.com-ը ներկայացնում է բնական միջոց, որը կօգնի մոռանալ ճարպերի և ավելորդ կիլոգրամների մասին: Այս ըմպելիքը լավացնում է առողջությունն ու օգնում է այրել ավելորդ ճարպերը:

Կոճապղպեղի օգտակար հատկանիշները

Կոճապղպեղը հակաօքսիդանտների աղբյուր է: Հակաօքսիդանտներն անհրաժեշտ են օրգանիզմին՝ ազատ ռադիկալների դեմ պայքարելու համար: Բոլոր ոչ ստաբիլ մոլեկուլները, որոնք կարող են վնասել առողջությանը և հանգեցնել բարդ առողջական խնդիրների՝ ի հայտ են գալիս ազատ ռադիկալների պատճառով:

Ունի հզոր հակաբորբոքային հատկանիշներ

«Journal of Medicinal Food» ամսագրում տպագրված հոդվածում ասվում է, որ այս հրաշալի բանջարեղենը պարունակում է հզոր հակաբորբոքային տարրեր: Այդ իսկ պատճառով կոճապղպեղի հյութը լավագույնս պայքարում է բորբոքումների, ցավերի և հոդացավերի դեմ, հատկապես՝ օստեոարթրիտի և ռևմատիզմի ժամանակ:

Կոճապղպեղի ջուրը կարգավորում է խոլեստերինի մակարդակը

Կոճապղպեղը չափազանց օգտակար և արդյունավետ կերպով կարգավորում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, որը կարող է հանգեցնել ճարպակալության և այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են՝ սրտի հիվանդություններն ու քաղցկեղի որոշ տեսակներ:

Կոճապղպեղի հյութն օգնում է քաղցկեղի դեմ

Կոճապղպեղի մեկ այլ օգտակար հատկանիշն այն է, որ կանխարգելում է քաղցկեղի բջիջների ի հայտ գալը: Որոշ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ կոճապղպեղն ունի հզոր հակաբորբոքային հատկանիշներ, որոնք դանդաղեցնում, նույնիսկ կանխարգելում են քաղցկեղի բջիջների տարածումը:

Ինչպե՞ս պատրաստել կոճապղպեղի ջուր

1-1.5լ ջուրը դրեք կրակին, ավելացրեք հաստ կտրատած կոճապղպեղ, հասցրեք եռման ջերմաստիճանի, ապա թողեք, որ 15 րոպե ցածր կրակի վրա ջուրը մի փոքր եռա: Սառչելուց հետո կարող եք այն քամել:

Այս ըմպելիքը պետք է խմել ամբողջ օրվա ընթացքում: Օրական առնվազն 1լ ջուր խմեք: Մոտավորապես 6 ամիս շարունակեք պրոցեդուրան:

Facebook Comments

ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՔԵԶ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ