Վայրի սինձը տրորեք և գիշերը դրեք գորտնուկների վրա, կապեք և առավոտյան լվացեք

Գորտնուկներից ազատվելու համար անպայման հարկավոր է դիմել մաշկային բժշկի։
Չի կարելի գորտնուկներին քսել ազոտային կամ աղային թթվատուներ, լյապիս (դժոխաքար)։ Դա առաջացնում է այրոցք, որը հետո հարկ կլինի բուժել։

Գորտնուկների առաջացումը կարելի է կանխել։ Դրա համար անհրաժեշտ է պահպանել անձնական հիգիենա, ձեռքերի և ոտքերի մաշկը միշտ մաքուր պահել։ Մի հագեք ուրիշի կոշիկ, գուլպա, ձեռնոցներ, մի օգտվեք ուրիշի մանիկյուրից և սափրվելու սարքից, մի խոսքով` հարդարման իրերից։

Գորտնուկներն ինֆեկցիոն բնույթի մաշկի բարորակ նորագոյացություններ են։ Դրանք առաջանում են ֆիլտրող վիրուսի միջոցով, վարակիչ են։ Կարող են տարածվել ողջ մարմնի վրա։

Գորտնուկների քանակը և դրանց չափսերը տարբեր մարդկանց մոտ տարբեր են։ Գորտնուկները հայտնվում են հիմնականում երեխաների ու պատանիների մոտ։

Գորտնուկները կարող են անհետանալ առանց որևէ բուժման։ Պետք է խուսափել ազոտային, քացախային, եռքլորքացախային թթուներով այրումից։ Եղել են դեպքեր, երբ այրումը հանգեցրել է բարդությունների, առաջացրել բորբոքումներ։

Շատ օգտակար է գորտնուկների վրա քսել կանթեղախոտի թարմ հյութ։ Պետք է քսել օրը 2 անգամ, եղջերաշերտը փափկացնելուց հետո։ Կարելի է նաև օրը 4-5 անգամ քսել խատուտիկի կոթունի թարմ հյութ, ինչպես նաև` նոր կտրած սխտոր կամ նորահաս կարտոֆիլ։

Վայրի սինձը տրորել և գիշերը դնել գորտնուկների վրա, կապել և առավոտյան լվանալ։ Գործողությունները բավական է կրկնել 8-10 անգամ, որպեսզի գորտնուկները վերանան։

Facebook Comments

ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՔԵԶ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ