Աղանդեր՝ ըստ դիետոլոգի բաղադրատոմսի. բանանով տորթ

Բաղադրիչներ

1. Վարսակի ալյուր – 2 ճ/գ
2. Հասած բանան – 5 հատ
3. Անյուղ, փափուկ կաթնաշոռ – 400 գ
4. Ձու – 1 հատ

Պատրաստման եղանակը

1. Բանաները դարձնել խյուս բլենդերի օգնությամբ:

2. Կաթնաշոռը միացնել ձվի և ալյուրի հետ, լավ խառնել:

3. Հետո կաթնաշոռային զանգվածին ավելացնել բանանի խյուսը:

4. Լցնել թխելու համար նախատեսված կաղապարի մեջ:

5. Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 20 րոպե:

6. Մատուցել յոգուրտով կամ մուրաբայով:

Facebook Comments

ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՔԵԶ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ