Քունջութակոկոսային հալվա

Բաղադրիչներ

1. Կարագ – 200 գ
2. Քունջութ – 150 գ
3. Կոկոսի քերուկ – 25 գ
4. Շաքարի փոշի – 100 գ
5. Չոր կաթ – 100 գ

Պատրաստման եղանակը

1. Պատրաստել բոլոր մթերքները, որոնք անհրաժեշտ են հալվան պատրաստելու համար:

2. Լավ որակի կարագը հալեցնել տապակի մեջ:

3. Ավելացնել քունջութը և անընդհատ խառնելով՝ 5-7 րոպե տապակել կարագի մեջ:

4. Ավելացնել կոկոսի քերուկը և խառնել:

5. Ավելացնել շաքարի փոշին և նորից խառնել:

6. Ավելացնել չոր կաթը: Խառնել բոլոր բաղադրիչները և վերցնել կրակից: Թողնել որոշ ժամանակ ուռչելու համար:

7. Կաղապարը պատել սննդային թաղանթով: Լցնել պատրաստի զանգվածը: Դնել սառցարանը 3 ժամ կամ ուղղակի սառնարանը՝ մինչև պնդանալը:

8. Երբ հալվան պնդանա, հանել սառնարանից, թողնել մի քիչ սեղանին, հետո կտրատել և մատուցել:

Facebook Comments

ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՔԵԶ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ