Կնճիռները «ջնջող» հիանալի դիմակի բաղադրատոմս

Vajnoe.com-ը ներկայացրել է դիմակի մի բաղադրատոմս, որը պարզապես «ջնջում» է կնճիռները: Այս դիմակը կարող են օգտագործել միայն նրանք, ովքեր ալերգիկ չեն մեղրի նկատմաբ:

Բաղադրությունը շատ պարզ է՝

  • 1 ճ/ գ սրճաղացով աղացած կանաչ թեյ, կամ կանաչ թեյի փոշի
  • ½ ճ/գ  կակոյի փոշի
  • 1 թ/գ  թույլ մեղր
  • եռացրած տաք ջուր (80°С)

Խառնեք կանաչ թեյը(կարող եք կիրառել արդեն մեկ անգամ օգտագործած կանաչ թեյի  բարձիկի պարունակությունը) կակաոյի փոշու հետ ու վրան ավելացրեք տաք ջուր, որպեսզի ստացվի  պնդավուն խյուս:

Թողեք այդ խյուսը սառչի այնքան, որ մաշկի համար հաճելի ջերմաստիճանի  լինի ու դիմակի մեջ ավելացրեք մեղր, եթե շատ խիտ է ստացվում զանգվածը, ապա կարող եք ավելացնել ջուր կամ բուսայուղ:

Դիմակաի մեջ կարող եք ավելացնել նաև մի քանի կաթիլ նախընտրած եթերայուղից, կիտրոնի հյութ, բնական յոգուրտ, սերուցք, թթվասեր, ձիթապտղի կամ նշի յուղ, վիտամին Е-ի լուծույթ և մի շարք այլ բաղադրիչներ, որոնք դուր են գալիս ձեր մաշկին ու լավ համատղվում են շոկոլադի ու կանաչ թեյի հետ:

Բոլոր բաղադրիչները մանրակրկիտ խառնեք, մինչև որ ստացվի միատար զանգված և դիմակը քսեք մաքուր ու մի փոքր խոնավ մաշկին:

20 րոպե հետո դիմակը մաքրեք  սառը ջրով ու դեմքի վրա քսեք թեթև սնուցող քսուք:

Օգտագործեք նման դիմակ 6-ից 8 շաբաթ, յուրաքանչյուր 3-4 օրը մեկ (բաղադրությունը կարող եք փոխել), որից հետո, ստացված արդյունքի պահպանման համար,  շաբաթական 1-2 անգամ, կամ փոխարինեք այն հակատարիքային ազդեցությամբ մեկ այլ դիմակով:

Facebook Comments

ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՔԵԶ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ