10 պատճառ, թե ինչու է կերակրի սոդան հրաշք. այս թանկարժեք ինֆորմացիան ձեզ ոչ ոք չի ասի

Կերակրի սոդան կարող եք օգտագործել տարբեր նպատակներով՝ և՛ կենցաղում, և՛ խոհանոցում, և՛ առողջական խնդիրների դեպքում: Եթե որևէ հիվանդություն պետք է բուժեք, օգտագործեք դեղատնից գնված կերակրի սոդան: Ըստ healthyfoodstar.com-ի՝ կերակրի սոդան նաև կարող եք կանոնավոր կերպով օգտագործել՝ օրական 2 անգամ՝ առավոտյան և երեկոյան խմելով: Այն ոչ մի վնաս չի հասցնի, փոխարենը՝ հաջորդ օրը թեթև կզգաք ձեզ:

Կերակրի սոդայի և մագնեզիումի քլորիդի խառնուրդն օգտագործելու դեպքում կկանխարգելեք սրտային հիվանդությունները, նյարդաբանական հիվանդությունները, քաղցկեղը և գրիպը: Այս երկու բաղադրիչները միասին կարողանում են օրգանիզմից և բջիջներից դուրս բերել թույները:

Սոդան նաև օգտակար է խնձորի քացախի կամ կիտրոնի հյութի հետ խառնած վիճակում: Ինչպե՞ս պատրաստել այս  խառնուրդը. կես թեյի գդալ սոդային ավելացրեք 2ճ/գ խնձորի քացախ կամ կիտրոնի հյութ:  Խառնուրդը փրփրոտ է դառնում, սպասեք մինչև փրփուրը հանգստանա, ապա փոքր-ինչ ջուր ավելացրեք: Խմեք ստացված խառնուրդը:

  • Եթե որևէ լուրջ հիվանդություն ունեք, ինչպես, օրինակ, քաղցկեղը, կերակրի սոդան խառնեք թխկու օշարակի  (кленовый сироп) կամ մեղրի հետ: Այս խառնուրդը, սակայն, չի կարելի օգտագործել 14 օրից ավելի:

Թխկու սիրոպ

3/1-ի հարաբերակցությամբ խառնեք թխկու օշարակն ու սոդան: Եփեք խառնուրդը դանդաղ կրակի վրա՝ անընդհատ խառնելով: Խառնուրդից հեռացրեք փրփուրները, այն լցրեք շշի մեջ և պահեք սառնարանում: Օրը մեկ անգամ 1ճ/գ խմեք այս խառնուրդից:

Մեղր

Մեղրով խառնուրդը պատրաստում ենք նույն կերպ, ինչպես թխկու օշարակը:

  • Եթե քիմիաթերապիա եք ընդունում կամ պարզապես ցանկանում եք մաքրել օրգանիզմը տոքսիններից, հետևյալ լոգանքն ընդունեք:   Լոգարանի մեջ ջուր լցրեք, ավելացրեք 2.5կգ սոդա և 1.5կգ ծովի աղ:
  • Եթե ցանկանում եք թուլացնել մկանների լարվածությունը, հոգնածությունը և հեռացնել մաշկի մեռած բջիջները, պատրաստեք հետևյալ խորհուրդը. 1բաժակ սոդան լցրեք լոգարանի մեջ, պառկեք ջրի մեջ: Այս լոգանքը կվերացնի մաշկի մեռած բջիջները և  կփափկեցնի-կհարթեցնի մաշկը:

Կոշտուկներ

Թրջեք կոշտուկը, որից ցանկանում եք ազատվել, վրան լցրեք կերակրի սոդա և մեղմ մերսեք: Կատարեք այս գործողությունը՝ մինչև ազատվեք անցանկալի կոշտուկներից:

Միջատների խայթոց

Միջատների խայթոցի դեպքում կերակրի սոդայով և ջրով խյուս պատրաստեք: Ստացված զանգվածը քսեք վնասված հատվածին, սպասեք, մինչև չորանա, այնուհետև լվացեք գոլ ջրով:

Մրգեր և բանջարեղեն

Ջրով լցված խորը տարայի մեջ լցրեք 2-3 ճ/գ կերակրի սոդա:  Տարայի մեջ տեղադրեք նաև մրգերն ու բանջարեղենը և թողեք մի որոշ ժամանակ ներծծեն այդ խառնուրդը: Այնուհետև լվացեք բանջարեղենն ու մրգերը:

Մաքրեք ձեր լվացքի մեքենան

  • Մեկ բաժակ սոդան լցրեք մեքենայի մեջ և միացրեք այն:
  • Հեռացրեք սառցախցիկի տհաճ հոտը
  • Սառցախցիկի մեջ տեղադրեք մեկ բաժակ սոդա:

Սոդան՝ ախտահանող միջոց

Խոզանակներն ու սանրերն ախտահանելու համար տեղադրեք սոդայաջրի լուծույթի մեջ: Կանոնավոր կերպով կրկնեք այս գործողությունը:

Ամանները լվանալիս մաքրող հեղուկ նյութի վրա ավելացրեք 3 ճ/գ սոդա: Ամանները կփայլեն, իսկ ձեր ձեռքերը կփափկեն:

Facebook Comments

ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՔԵԶ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ