Ապրիլի 1-ին Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Սուրբ Զատիկը

Այսօր՝ ապրիլի 1-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը՝ Սուրբ Զատիկը:

Տոնը սկիզբ է առնում հրեաների կողմից նշվող Պասեք տոնից, որի ժամանակ, ըստ քրիստոնեական դավանանքի, 1-ին դարում Երուսաղեմում խաչվել և հարություն է առել Հիսուս Քրիստոսը։

Պասեքը հրեաների կողմից ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, տոնվում է՝ ի նշան եգիպտական գերությունից ազատագրման և, մասնավորապես, Հին Կտակարանում նկարագրվող այն դրվագի, երբ Աստված նոխազի արյան միջոցով զատեց իր ժողովրդին եգիպտացիների վրա ուղարկված աղետից՝ անդրանիկ զավակների կոտորածից։

Համաձայն քրիստոնեական ուսմունքի՝ այդ իրադարձությունը նախանշան էր Հիսուս Քրիստոսի (Գառն Աստծո) կամովին մահվան ընդունման և իր արյան հեղման՝ հանուն մարդկության փրկության։

Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում են որպես Զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի՝ Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն։

Պողոս առաքյալը Հիսուսին այդպես էլ կոչում է՝ Զատիկ, «…քանզի Քրիստոս՝ մեր զատիկը, մորթվեց…»

Զատիկը շարժական տոն է, այսինքն՝ յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատվածի վրա։

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը ներկայացնում է ապրիլի 1-ի Զատկական արարողությունների ժամանակացույցը:

Երևանի Ս. Երրորդություն եկեղեցի

Ժամը 13.30-ին, Ս. Պատարագի ավարտին  եկեղեցու բակում երիտասարդաց միության անդամների նախաձեռնությամբ տեղի կունենա տոնական համերգ և ազգային պարերի ուսուցանում:

Նորագավիթի Ս. Գևորգ եկեղեցի

Ժամը 13.30-ին Ս. Պատարագից հետո տեղի կունենա տոնական համերգ Նորագավիթի Մշակույթի տան սաների մասնակցությամբ: Միջոցառման ընթացքում կկազմակերպվի նաև երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որից ստացված գումարը կտրամադրվի բարեգործության:

Դավթաշենի Ս. Նահատակաց եկեղեցի

Ժամը 13.30-ին Ս. Պատարագի ավարտից հետո կկազմակերպվի տոնական համերգ՝ եկեղեցուն կից գործող կենտրոնի սաների մասնակցությամբ:

Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցի

Ժամը 13.30-ին Ս. Պատարագի ավարտից հետո կկազմակերպվի տոնական համերգային ծրագիր և ձեռքի աշխատանքների թեմատիկ ցուցահանդես:

Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցի

Ժամը 13.30-ին Ս. Պատարագի ավարտից հետո եկեղեցու բակում տեղի կունենա տոնական համերգ:

Կաթողիկե Ս. Աստվածածին և Ս. Աննա եկեղեցիներ

Ժամը 13.30-ին Ս. Պատարագի ավարտից հետո եկեղեցու բակում տեղի կունենա տոնական համերգ: Ելույթ կունենան եկեղեցու «Գանձեր» երգչախումբը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Հայորդաց տաների սաները:

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի

Ժամը 13.30-ին Ս. Պատարագի ավարտից հետո եկեղեցու բակում տեղի կունենա տոնական համերգ:

Քանաքեռի Ս.Հակոբ եկեղեցի

Ժամը 13.30-ին Ս. Պատարագի ավարտից հետո եկեղեցու բակում  կկազմակերպվի զատկական հյուրասիրություն:

Ավանի Ս. Աստվածածին եկեղեցի

Ժամը 13.30-ին Ս. Պատարագից հետո կկազմակերպվի տոնական համերգ՝ Ավանի մշակույթի տան, դպրոցների, ազգագրական երգի-պարի խմբերի մասնակցությամբ: Համերգային ծրագրից հետո կլինի նաև հյուրասիրություն:

Արաբկիր համայնքի նորակառույց եկեղեցի

Ժամը 13.30-ին Ս. Պատարագից հետո Արաբկիր համայնքի նորակառույց եկեղեցու բակում կկազմակերպվի տոնական միջոցառում Արաբկիր վարչական շրջանի մշակույթի տան և Հայորդաց տան սաների մասնակցությամբ:

Արարատի Ս. Հակոբ եկեղեցի

Ժամը 13.30–ին Ս. Պատարագից հետո եկեղեցու բակում տեղի կունենա  համերգային ծրագիր՝ Արարատի Մշակույթի տան սաների մասնակցությամբ, որից հետո կլինի նաև մատաղի հյուրասիրություն:

Ներքին Դվինի Ս. Հարություն եկեղեցի

Ժամը 13.30-ին Ս. Պատարագից հետո եկեղեցու բակում կկազմակերպվի տոնական միջոցառում և մատաղի հյուրասիրություն:

Արևշատի Ս. Աստվածածին եկեղեցի

Ժամը 13.30-ին Ս. Պատարագից հետո եկեղեցու բակում կկազմակերպվի տոնական համերգ, հավկիթների մրցույթ և հյուրասիրություն:

Մխչյանի Ս. Հովհաննես եկեղեցի

Ժամը 13.30-ին Ս. Պատարագից հետո եկեղեցու բակում Կիրակնօրյա դպրոցի սաները կներկայացնեն Զատկի խորհուրդը, կկազմակերպվի ցուցահանդես-վաճառք, որից հավաքված գումարը կօգտագործվի երիցատան կառուցման աշխատանքների համար: Եկեղեցու այցելուներին կմատուցվի մատաղ և կարմրաներկ հավկիթներ:

Մասիսի Ս. Թադեոս եկեղեցի

Ժամը 13.30-ին Ս. Պատարագից հետո եկեղեցու բակում տեղի կունենա համերգ, որից հետո մասնակիցները Մասիս քաղաքում կշրջեն՝ փոխանցելու Ս. Հարության ավետիսը:

Նորաբացի Ս. Աստվածածին  եկեղեցի

Ժամը 13.30-ին Ս. Պատարագից հետո եկեղեցու բակում տեղի կունենա տոնական միջոցառում:

Ապրիլի 2-ին բոլոր եկեղեցիներում կմատուցվի մեռելոց Ս. Պատարագ, որի ավարտին կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ բոլոր ննջեցյալների:

աղբյուր

Facebook Comments

ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՔԵԶ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ