Ընտրեք երազանքների ավտոմեքենան և իմացեք թե իրականում ինչ կյանքի եք ձգտում

Ավտոմեքենան վաղուց արդեն ճոխությունից վերածվել է անհրաժեշտության: Եվ չնայած մեգապոլիսներում մարդիկ անընդհատ բողոքում են խցանումներից, ցանկացողները հրաժարվել այդքան հարմարավետ միջոցից՝ ավտոմեքենայից, շատ քիչ են:                                                                                                                                                      Այն, թե ինչպես և ինչ մեքենա է ընտրում մարդը՝ կարող է շատ բան պատմել նրա բնավորության մասին:
Նայեք ներկայացված ավտոմեքենաներին: Ո՞րը կընտրեիք ձեզ համար:

Եթե դուք ընտրել եք.
Ավտոմեքենա 1
Դուք ենթագիտակցաբար ձգտում եք ճոխության: Ընտրելով որոշակի իրեր (հագուստ, ինտերիերի առարկաներ, աքսեսուարներ), դուք ուշադրություն եք դարձնում ոչ միայն հարմարավետությանը, գեղեցկությանն ու համադրությանը այլ նաև դրա որոշակի ճոխության վրա: Դուք ձգտում եք նրան, որպեսզի մարդիկ նայելով ձեզ՝ հասկանան, որ դուք տիրապետում եք որոշակի հարստության, բայց նույն ժամանակ դուք այն ի ցույց չեք դնում: Դուք «համեստ, բայց ճաշակով» ոճի մարդ եք: Ընդորում մի փոքր պահպանողական եք: Սովորելով կյանքի որոշակի ձևին, ձեզ շատ դժվար է լինում դրանից հրաժարվել։
Ավտոմեքենա 2
Դուք հոգով հավերժ երիտասարդ եք։ Եթե նույնիսկ զբաղված եք ոչ ստեղծագործ ոլորտով, կրեատիվություն եք դրսևորում ամեն ինչում։ Հագուստի մեջ նախընտրում եք հարմարավետությունն ու վառ լինելը։ Դուք ակտիվ կյանքի դիրք ունեցող մարդ եք։ Հաճախ եք այցելում տարատեսակ բարձրաշխարհիկ արարողությունների։ Ձեր շուրջը միշտ շատ մարդիկ կան և թվում է դուք երբեք չեք հոգնի հասարակությունից։ Սակայն ունեք ձեր թուլությունները։ Օրեր են լինում, երբ ցանկանում եք փակվել տանը և ոչ մեկին չտեսնեք։ Այդպես անցկացնելով 1-2 օր, դուք լցվում եք էներգիայով և կրկին պատրաստ եք լինում գրավել աշխարհը։
Ավտոմեքենա 3
Դուք շատ ընտանեկան մարդ եք։ Արդեն երիտասարդ տարիքում, դուք երազում եք ընտանիքի և բազմաթիվ երեխաների մասին։ Հոգու խորքում դուք վստահ եք, որ մարդը կարող է կայանալ միայն ընտանիքում։ Դուք բավական տնեսող եք և երբեք քամուն չեք տալիս փողերը։ Ընկերների հետ երբեմն այնպես եք, ինչպես հավը ձվի։  Բարձր պատասխանատվությամբ մարդ եք։ Միշտ ճշտապահ և ուշադիր։ Ձեր խորաթափանցությունը թույլ է տալիս տեսնել մարդուն ներսից։ Ձեզ վրա կարելի է հույս դնել և գաղտնիքներ վստահել։
Ավտոմեքենա   4                                                                                                                                                                                                 Պարզություն՝ բառ որ ուղեկցում է ձեզ ամբողջ կյանքում։ Դուք վստահ եք, որ երջանկության համար հարկավոր չէ ահռելի հարստություն։ Կարևորը, որ մտերիմները առողջ լինեն, իսկ մնացած ամեն ինչ կարելի է հարմարեցնել։ Ձեզ չի կարելի անվանել ամբիցիոզ մարդ։ Ընդհանուր առմամբ ձեզ համար ամեն ինչ հարմարավետ է։ Դուք, այսպես ասած, լավատես եք, ով չնայած ամեն ինչի, կարողանում է սրտում պահպանել բարությունն ու պայծառությունը։ Բավական շատ ընկերներ ունեք, որոնցից որոշները փորձում են ձեզ օգտագործել։ Ուշադիր եղեք և թույլ մի տվեք մարդկանց օգտվել ձեր բարությունից։
Ավտոմեքենա 5
Դուք սիրում եք լինել ուշադրության կենտրոնում։ Ձեր ամեն մի շարժումը ձեր անձի նկատմամբ հետաքրքրություն է առաջացնում։ Դուք միշտ շատ լավ եք հագնված, և այն հաճախ ճչում է իր թանկարժեքության մասին։ Դուք մի փոքր էգոիստ մարդ եք։ Ընկերներին հաճախ ընտրում եք ելնելով նրանց նյութական կարողություններից, այլ ոչ հարազատ հոգի լինելու համար։ Շատ եք սիրում այցելել տարատեսակ միջոցառումների, որտեղ կարելի է ցուցադրել քեզ՝ քո ամբողջ հմայքով։ Դուք փայլուն հռետոր եք, ով կարողանում է իր ետևից ամբոխներ տանել։
Ավտոմեքենա 6
Կոնսերվատոր՝ ձեր երկրորդ անունն է։ Ձեզ համար հաճախ դժվար է հրաժարվել առօրյա բաներից։ Հարմարավետությունը և հուսալիությունը ձեզ համար ամեն ինչից վեր է։ Բավական ճշտապահ և պատասխանատու եք։ Չեք սիրում աղմկոտ երեկույթներ։ Ավելի շատ սիրում եք տան լռությունը և ընկերական փոքրիկ հավաքույթները։ Բավական ինքնավստահ եք։ Հանգիստ եք, ձեզ շատ դժվար է հունից հանել։ Հագուստի մեջ գերադասում եք կոմֆորտն ու երկարակյացությունը։ Այդ պատճառով ընտրում եք բավական թանկ, բայց որակյալ բրենդեր։

Facebook Comments

ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՔԵԶ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ