Անուշադրության մի մատնեք. 9 նշան, որոնք վկայում են այն մասին, որ օրգանիզմն անհրաժեշտ քանակով վիտամին D չի ստանում

Budetezdorovy.ru-ն գրում է, որ մարդկանց մի ստվար զանգված վիտամին D-ի բավարար քանակ չի ստանում։ Այն վճռական նշանակություն ունի իմուն համակարգի համար։ Վիտամին D-ն չափազանց կարևոր է, քանի որ օգնում է օրգանիզմին պայքարել վարակների ու մանրէների դեմ։ Այս պատճառով կարևոր է իմանալ, թե որ նշաններն են վկայում օրգանիզմում վիտամին D-ի անբավարար քանակի մասին, և ժամանակին միջոցներ ձեռնարկել՝ դրա պաշարները լրացնելու համար։

9 նշան, որոնք վկայում են այն մասին, որ օրգամիզմն անհրաժեշտ քանակով վիտամին D չի ստանում.

  • մշտական ռեսպիրատոր հիվանդություններ
  • մկանային թուլություն, քրտնարտադրություն գլխի շրջանում
  • դեպրեսիա, ճնշվածություն
  • թույլ իմունիտետ
  • քրոնիկ ցավ՝ գլխացավ, ցավ մկաններում, հոդերում
  • հիպերտոնիա, սիրտ-անոթային հիվանդություններ
  • մշտական հոգնածություն
  • երիկամների քրոնիկ հիվանդություն։
  • Վիտամին D-ի բավարար քանակ ստանալու համար բավական չէ միայն արևը։ Խորհուրդ է տրվում նաև շտկել սննդակարգը՝ դրանում ներառելով մթերք, որը վիտամին D է պարունակում։ Դրանց շարքում են.
    • ձվի դեղնուց
    • պանիր
    • տավարի լյարդ
    • յուղոտ ձուկ
    • կաթնամթերք, նարինջ
    • սունկ։

Facebook Comments

ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՔԵԶ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ