Աղջկան վռնդել էին ավարտական երեկոյից, որովհետև ուսանողների հայրերին նրա արարքը դուր չէր եկել

Վիրջինիան ասում է, որ իրեն վռնդել են ավարտական  երեկոյից, քանի որ հայրերի մի մասն իր հանդեպ կրքոտ ցանկություն է դրսևորել։

Այս պատմությունը ջրի երես դուրս եկավ այն բանից հետո, երբ հրապարակվեց Հանա Էթինգերի «Գինի ու մարմար» բլոգում։ Հանայի քույրը՝ 17-ամյա Քլերը, քրոջը պատմել է, թե ինչ է պատահել ավարտական երեկոյին։

Նրա ընկերը նախապես ձեռք էր բերել ավարտական երեկոյի տոմսերը, և աղջիկը մեծ պատասխանատվություն է զգացել երեկոյան զգեստն  ընտրելիս։

Նա զգեստ է փնտրել դպրոցական կանոնադրության տառին համապատասխան։ Իսկ կանոնադրությունում նշված է, որ զգեստը պիտի մինչև մատների ծայրը հասնի ու կարճ չլինի։ Երբ Քլերը ժամանել է պարահանդեսի, կազմակերպիչներից մեկը արձանագրել է, որ նա չափազանց կարճ շոր է հագել։

Քլերը ցույց է տվել, որ իր զգեստի թևքերը հասնում են մինչև մատները։ Դրանից հետո կինը նրան թույլ է տվել մասնակցել պարահանդեսին։ Սակայն դա Քլերի անախորժությունների սոսկ սկիզբն է եղել։

Պարասրահ մտնելիս աղջիկը սկսել է ծիծաղել՝ տեսնելով, որ շատ աղջիկներ իր զգեստից էլ կարճ են հագել։ Նա միացել է իր ընկերախմբին (նրանք  վեցն էին) ու պատմել նրանց մուտքի մոտ պատահածի մասին։

«Ընկերներս զարմացել էին, -ասում է Քլերը,- մանավանդ, եթե նկատի ունենանք, որ արդեն չորրորդ տարին է՝ ավարտական երեկոյի ենք մասնակցում, ու իրենք այն  ժամանակ ավելի կարճ շորեր էին  հագել, քան այս տարվա ընտրված շորերը։ Մենք մի տեսակ անհարմար էինք զգում, քանի որ օթյակում  հավաքվել էին ուսանողների հայրերն  ու ուշի-ուշով հետևում էին մեզ»։

Այնուհետև Քլերին է մոտեցել այն նույն կինն ու հորդորել նրան դուրս գալ պարասրահից։ Կինը Քլերին ասել է, որ հայրերը դժգոհել են, քանի որ պարելիս իր զգեստը շատ վեր է բարձրացել։

Քլերը տիկնոջը պատասխանել է, որ իր զգեստը վերև չի բարձրանում ու հասնում է մատների ծայրին։ Բայց կինը արդեն չի լսել նրան։ Քլերին ու նրա ընկերախմբին պարզապես վռնդել են ավարտական  երեկոյից՝ հակառակ տոմսի գումարը վերադարձնելու պահանջին։

Քլերը միակն էր, որին փողը վերադարձրել են։ «Ինձ զգուշացրին, որ իմ հագած-կապածից ու իմ պահվածքից մարդիկ իմ մասին ուրիշ բաներ են մտածում՝ նկատի ունենալով, որ ես պիտի վերահսկեմ ուրիշների մտքերը»,-ասում է Քլերը։

Այդ միջադեպից հետո Ռիչմոնդում բնակվող շատ մարդիկ բարկացած մեկնաբանություններ են գրել դպրոցի Facebook-ի էջին՝ իրենց վրդովմունքը ցույց տալու համար, իսկ վարչախմբի անդամները սկսել են ջնջել բոլոր մեկնաբանությունները։ Այնուհետև դպրոցն առհասարակ հեռացրել է իր Facebook-յան էջը։

աղբյուր

Facebook Comments

ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՔԵԶ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ