Ռոզա Ֆիլբերգը մեկ շաբաթ է չի ներկայանում նկարահանումներին. սրվել են նրա և սերիալի ստեղծագործական թիմի հարաբերությունները

Հայկական հեռուստատեսության ամենաճանաչված ու ամենադիտարժան սերիալներից մեկի՝ «Նռան հատիկի» գլխավոր դերակատարուհին՝ Ռոզա Ֆիլբերգը, ըստ Boomnews.am-ի տեղեկությունների, արդեն մեկ շաբաթ չի ներկայանում սերիալի նկարահանումներին։

Ըստ մեր տեղեկությունների լարվել է Ռոզայի և ստեղծագործական թիմի հարաբերությունները։ Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Ռոզան չի ցանկացել նկարահանվել ընտրված տարածքում ու նշել է, որ այդ տարածքում ինքն իրեն անհարմար է զգում և չի կարող մի քանի օր շարունակ նկարահանվել։։

Ստեղծագործական թիմը Ռոզայի այս վերաբերմունքը որակեց որպես կամակորություն և ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունք։ Մեզ չհաջողվեց պարզել կոնկրետ որն էր այդ նկարահանման հրապարակը, որ ընտրվել էր տեսարանի նկարահանման համար, բայց այդ խոսակցությունից հետո մոտ մեկ շաբաթ է Ռոզան չի մասնակցում նկարահանումներին ու չի պատասխանում հեռախոսազանգերին։

Թե ինչ ավարտ կունենա այս խնդիրը, ժամանակը ցույց կտա, բայց գլխավոր դերակատարի մեկ շաբաթվա բացակայությունը արդեն մեծ խնդիրներ է առաջացրել ու դժվարացնում է սերիալի հետագա նկարահանումները։

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Facebook Comments

ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՔԵԶ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ