Ատամների սպիտակեցում՝ տնային պայմաններում․ ավելի արդյունավետ քան պրոֆեսիոնալ սպիտակեցումը

Գերող ձյունափայլ ժպիտ ունենալ երազում են գրեթե բոլորը։ Գոյություն ունեն ատամների սպիտակեցման բազում պրոֆեսիոնալ եղանականեր․ ատամների պրոֆեսիոնալ մաքրում, լուսասպիտակեցում, սպիտակեցում լազերի և այլնի միջոցով։ Կարճ ժամանակում  նրանք գերազանց  արդյունք կապահովեն։

Բայց ցավոք նման թանկարժեք պրոցեդուրաներ ամեն մարդ չի կարող իրեն թույլ տալ։  Bestinfo.am-ը Ձեր ուշադրությանն է հրավիրում ատամների սպիտակեցման ոչ պակաս արդյունավետ եղանակ տնային պայմաններում։

Ինչպե՞ս սպիտակեցնել ատամները տնային պայմաններում

Բաղադրամասերը

  • 2 կաթիլ գրեյփֆրութի եթերայուղ
  • 2 կաթիլ նարնջի եթերայուղ
  • 2 կաթիլ թեյածառի եթերայուղ
  • 1 թ․ գդ․ բժշկ․սպիրտ
  • 100 գ․ ջուր

 

Պատրաստումը

Եթերայուղերը լուծեք 1 ճաշի գդալ բժշկական սպիրտի  մեջ։

Եթերայուղերի  ու սպիրտի խառնուրդին ջուր ավելացրեք։

Բերանի խոռոչի այս ողողիչն օգտագործեք շաբաթական 2 անգամից ոչ հաճախ։ Պրոցեդուրայի ավարտին անպայման բերանը գոլ ջրով ողողեք։ Այս եթերայուղերը ոչ միայն կնպաստեն ձեր ատամների սպիտակեցմանը, այլև կբարելավեն բերանի խոռոչի վիճակը։ Օգտագործումից արդեն մեկ ամիս անց արդյունքն ակնհայտ կլինի։

Դիտեք տեսանյութն ու իմացեք ատամների սպիտակեցման  այլ արդյունավետ եղանակների մասին։

Մի մոռացեք գոնե կես տարին մեկ անգամ այցելել ատամնաբույժին։ Առողջ եղեք։ Պահպանեք ձեր ատամները։

Facebook Comments

ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՔԵԶ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ