Նա 2 ձուն դրեց հերմետիկ փաթեթի մեջ. րոպեներ անց հրաշք կատարվեց

Հավի ձուն համեղ է՝ անկախ այն բանից՝ ինչպես եք սարքում։ Բայց պատրաստման ցանկացած ձև իր յուրահատուկ քայլերն ունի։ Երբեմն ասենք պինդ խաշած ձու չես ստանում կամ  օմլետի ամբողջական տեսքը խաթարվում է։

Բարեբախտաբար խնդիրների մեծ մասից խուսափելու հուսալի միջոց կա։ Սովորեք՝ ինչպես կատարյալ օմլետ սարքել ամեն անգամ։

Քայլ 1․ Ջրով կաթսան դրեք կրակին ու հասցրեք եռման։

Քայլ 2․ Պատրաստում ենք բաղադրամասերը։ ՁԵզ անհրաժեշտ է ձու, թել պանիր, միս և կտրտած բանջարեղեն։

Քայլ 3․ Վերցրեք փակվող պլաստիկ տոպրակ։ Ձգեք վերևի մասն ու գավաթ սարքեք։

Քայլ 4․ Ձուն ջարդեք գավաթի մեջ, օդը հանեք ու բերանը փակեք։

Քայլ 5․ Սեղմեք տոպրակը, որ դեղնուցը ջարդվի, ու հարեք ձվերը։

Քայլ 6․ Այնուհետև բացեք տոպրակը, ավելացրեք մյուս բաղադրամասերը, բերանը փակեք ու թափահարեք, որ լավ իրար խառնվեն։

Քայլ 7․ Տոպրակը դրեք եռացող ջրի մեջ և եփեք 13 րոպե։

Քայլ 8․ Տոպրակը հանեք եռացող ջրից, զգույշ բացեք և պատրաստի օմլետը դրեք ափսեում։

Քայլ 9․ Կերեք և վայելեք։

Պատրաստման եղանակը դիտեք տեսանյութում։

Facebook Comments

ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՔԵԶ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ