Ինչ տեղի կունենա օրգանիզմի հետ, երբ մաղադանոսով, մեղրով ու կիտրոնով թեյ խմեք

Fithacker.ru-ն գրում է, որ մաղադանոսը հայտնի է իր օգտակար հատկություններով։ Եթե պարբերաբար օգտագործեք դրանով պատրաստված թեյ, կարող եք նվազեցնել ուռուցքների առաջացման հավանականությունը, նյարդերի վնասումը, ազատվել բորբոքումից. մաղադանոսը վիտամին C է պարունակում, ինչպես նաև բազմաթիվ այլ օգտակար նյութեր, որոնք հարկավոր են օրգանիզմի կենսագործունեության համար։

Բաղադրիչներ

• մի կապ մաղադանոս
• 3 բաժակ ջուր
• կես կիտրոն
• 1 թեյի գդալ մեղր։

Պատրաստման եղանակը։ Դանդաղ կրակի վրա տաքացրեք ջուրը, ավելացրեք մանր կտրատած մաղադանոսը և կիտրոնը։ Ավելացրեք մեկ թեյի գդալ մեղր, և թեյը պատրաստ է։

Առողջական վիճակը լավացնելու համար խմեք այն օրվա ընթացքում մեկ անգամ։

Facebook Comments

ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՔԵԶ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ