Մեղրով դիմակ՝ ձմռանը մաշկը պաշտպանելու համար

Չկա ավելի լավ բան, քան տանը պատրաստված դիմակներով մաշկը կրկին կենդանացնելը։ Դիմակերը դեռ հնագույն ժամանակներից համարվում են գեղեցկության պահպանման լավագույն տարբերակներից։

Այսօր տնային պայմաններում կարելի է օգտագործել բազմաթիվ դիմակներ և վայելել նրանց արդյունքները։ Տնային պայմաններում պատրաստված դիմակները կարող են մաշկը սնուցել, մաքրել, խնամել։
Ներկայացնում ենք մեղրով և կաթով պատրաստվող դիմակ, որը լավագույններից է ձմռանը մաշկը պաշտպանելու, խոնավեցնելու և մաշկի չորացումն ու կոշտացումը կանխելու համար։
Դիմակը շատ պարզ է և հեշտությամբ է պատրաստվում․անհրաժեշտ է ընդամենը 2 ճաշի գդալ մեղրին ավելացնել 5 թեյի գդալ կաթ և խառնել։
Դիմակը քսել մաշկին և մերսել մոտ 5 րոպե։ Այնուհետ այն պահել ևս 20 րոպե և լվանալ գոլ ջրով։

-->
Facebook Comments

ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՔԵԶ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ