«Եվրատեսիլի» մասնակից Ալման՝ «ARMENИЯ» ֆիլմի մասին (ֆոտո)

Միքայել Արամյանի, Սոս Ջանիբեկյանի, Հովհաննես Ազոյանի, Արսեն Գրիգորյանի, Սաթենիկ Հախնազարյանի, ինչպես նաեւ՝ «Եվրատեսիլ 2017» մրցույթում Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալմայի մասնակցությամբ «ARMENИЯ» ֆիլմը, որի մասին NEWS.am STYLE-ն արդեն պատմել է իր ընթերցողներին, արդեն մեծ էկրաններին է:

Օրերս տեղի է ունեցել ֆիլմի երեւանյան պրեմիերան, որին անդրադարձել է նաեւ Ալման: Instagram-ի իր էջում երգչուհին ֆիլմից կադր է հրապարակել եւ գրել.

«Այնքան հուզված եմ՝ հայտնելով, որ ես Հայաստանում ֆիլմում եմ նկարահանվել: Դեռ չգիտեմ, թե ինչպես է հնարավոր Եվրոպայում դիտել այն, բայց, ամեն դեպքում:)»,- Արսեն Գրիգորյանի հետ լուսանկարը մեկնաբանել է Ալման:

Նշենք, որ ավելի վաղ մեզ հետ զրույցում ֆիլմի ռեժիսոր Մաքսիմ Հայապետովն Ալմայի դերի մասին ասել էր.

«Ալման ինքն իրեն է մարմնավորում, եւ դա ֆիլմի այն բանալին է, որը կարող ենք բացահայտել միայն ֆիլմը դիտելով»։

Facebook Comments

ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՔԵԶ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ