5 մթերք, որոնք հարկավոր է սննդակարգից բացառել 30-ից հետո

Սննդակարգը մեծապես ազդում է նյութափոխանակության, բոլոր օրգանների և համակարգերի աշխատանքի, ինչպես նաև հիվանդությունների զարգացման հակման վրա։

Fabiosa.com-ի հաղորդմամբ՝ մթերքների մի մասն արագացնում է ծերացումը, հետևաբար՝ դրանք հարկավոր է բացառել սննդակարգից։
Սպիտակ հաց

Ցանկացած մթերք, որը պատրաստվում է սպիտակ, ռաֆինացված ալյուրից, բացասական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա։ Սպիտակ շաքարը մեծ քանակով ածպաջրեր է պարունակում, բարձր գլիկեմիկ ինդեքս ունի, որը հավասար է սպիտակ շաքարի ինդեքսին։ Հիպերգլիկեմիայի դեպքում խանգարվում է կոլագենի՝ մաշկի հիմնական սպիտակուցի արտադրությունը։

Սպիրտային խմիչք

Բոլորին հայտնի է ալկոհոլի բացասական ազդեցությունը կենտրոնական նյարդային համակարգի ու լյարդի վրա։ Սպիրտային խմիչքները վատացնում են նաև քնի որակը, նպաստում վաղաժամ ծերացմանն ու քաշի ավելացմանը։

Չիփս

Այո,  չիփսն արագ է հագեցնում, բայց այն մի խումբ վնասակար նյութեր է պարունակում, որոնք վատացնում են մաշկի որակը։ Բացի այդ՝ չիփսը մեծ քանակով աղ է պարունակում։ Պարկեր աչքերի տակ, այտուցներ… սրանք սննդակարգում մեծ քանակով նատրիումի առկայության հետևանքներն են։

Փքաբլիթ

Փքաբլիթը մեծ քանակով ռաֆինացված ճարպեր է պարունակում, որոնք նպաստում են կնճիռների առաջացմանն ու վատացնում մաշկի վիճակը։ Արագ յուրացվող ածխաջրերը մեծ քանակով ինսուլինի արտադրման պատճառ են դառնում, և մեծանում է նյութափոխանակության քրոնիկ խանգարման հավանականությունը։

Մարգարին

Մարգարինը մեծ քանակով ճարպեր է պարունակում, որոնք առաջանում են յուղի ջերմային մշակման հետևանքով։ Այդ վնասակար ճարպերը կարող են նպաստել սրտի իշեմիկ, օնկոլոգիական հիվանդությունների և այլ ծանր պաթոլոգիաների առաջացմանը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Facebook Comments

ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՔԵԶ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ