Մազաթափությունը կանգնեցնող դեղատնային միջոցներ

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մազերի համար ամենաարդյունավետ և օգտակար դիմակները, որոնք կկանգնեցնեն մազաթափությունը և կխթանեն նոր սոխուկների ի հայտ գալը: Մեկ ամիս անց ինքներդ կնկատեք, թե որքան խիտ ու առողջ մազեր ունեք:

B վիտամինով դիմակ պատրաստելու համար անհրաժեշտ է՝

  • 1 սրվակ վիտամին B6
  • 1 սրվակ վիտամին B12
  • 1 գրամ C վիտամին
  • 2 ճաշի գդալ գերչակի կամ ճակնդեղի յուղ
  • 2 ճաշի գդալ գոլորշու վրա տաքացրած մեղր
  • 2 ճաշի գդալ մազերի համար նախատեսված ցանկացած բալզամ

Խառնել միմյամց բոլոր բաղադրիչները, լվանալուց 1 ժամ առաջ քսել մազարմատներին, հետո հավասարապես տարածել մազերի ողջ երկայնքով: Գլուխը ծածկել ու փաթաթել սրբիչով՝ ստեղծելով սաունայի էֆեկտ: Այս դիմակը շատ հեշտ լվացվում է՝ շնորհիվ նրա մեջ եղած բալզամի:

Մեղրով դիմակ՝ ուժեղ մազաթափության դեմ

Անգամ մեկանգամյա կիրառումը տալիս է ցնցող արդյունք: Օգնում է մազաթափության, չոր ու անփայլ վարսերի դեպքում: Պետք է կիրառել շաբաթը գոնե մեկ անգամ: Շատ ինտենսիվ մազաթափության դեպքում կարելի է կրկնել շաբաթը 2-3 անգամ, քանի դեռ դիմակի արդյունավետությունը զգալի չէ:

Մազաթափություն կարող է սկսվել կանացի սեռական հորմոնների պակասելու և տղամարդկային սեռական հորմոնների ավելանալու դեպքում, օրինակ՝ հղիություն, ծննդաբերություն, կրծքով կերակրել, դաշտանադադար, ինչպես նաև՝ սթրեսների ենթարկվելիս: Միգուցե այս պարագայում պետք է հանձնել հորմոնային թեստ:

Եվ այսպես, մեղրով դիմակ պատրաստելու համար անհրաժեշտ է՝

  • 1 ձվի դեղնուց
  • 1 ճաշի գդալ մեղր
  • 1 ճաշի գդալ ձիթապտղի, ճակնդեղի կամ մազերի համար նախատեսված ցանկացած յուղ
  • 1 թեյի գդալ կիտրոնի հյութ
  • 1 ճաշի գդալ մածուն կամ կեֆիր, կարելի է՝ նաև մայոնեզ
  • 1 ճաշի գդալ մազերի համար նախատեսված ցանկացած դիմակ
  • 1 ատամիկ ճզմած կամ քերած սխտոր:

Սխտորը գերազանց կերպով պայքարում է մազաթափության դեմ, ինչպես նաև խթանում է նոր մազերի աճը: Սխտորը կարելի է փոխարինել 1 ճաշի գդալ սոխի հյութով: Կարելի է կիրառել երկուսն էլ: Պետք է հիշել, որ այս դիմակը կիրառելուց հետո թաց կամ քրտնած մազերից սխտորի հոտը գալիս է շուրջ 2-3 ամիս: Եթե մազերը մինչև ուսերը երկարություն ունեն, կրկնակի կրճատեք օգտագործվող բաղադրիչների չափաբաժինները, բացի ձվի դեղնուցից: Եթե լվանալուց հետո մազերը ողողեք մաղադանոսի թուրմով, հոտը կպակասի:

Այս ամենը խառնեք ու քսեք մազերին: Գլուխը ծածկեք, ապա փաթաթեք սրբիչով: Պահեք ամենաքիչը 45 րոպե, իսկ ավելի լավ է՝ 2 ժամից ոչ պակաս: Ապա լվանալ շամպունով, կոնդիցիոներով, ցողել մազերը կես լիտր սառը կիտրոնաջրով (շուրջ 30 աստիճան. Սա կարևոր է, հատկապես, եթե յուղոտ մազեր ունեք): Պետք է ջրին ավելացնել կիտրոնի 1/8 մասը, իսկ եթե կիտրոն չկա, կարելի է օգտագործել խնձորի կամ ցանկացած սովորական սեղանի քացախ: Խորհուրդ է տրվում այս կերպ ավարտել մազերի ցանկացած լվացում:

Այն կծածկի մազերի նոսրությունը ու դրանք կդարձնի ավելի հարթ, ենթարկվող, փայլուն ու փափուկ՝ անգամ առանց բալզամ կիրառելու: Կարելի է կիտրոնն ավելացնել ոչ թե ջրի, այլ եղինջի կամ խատուտիկի թուրմի մեջ:

Եվս մեկ միջոց՝ ուժեղ մազաթափության դեմ: Անհրաժեշտ բաղադրիչներն են՝

  • 1 ճաշի գդալ մեղր
  • 1 ճաշի գդալ գերչակի յուղ
  • 1 ճաշի գդալ կոնյակ
  • 1 ձվի դեղնուց

Քսել մազարմատներին, տրորել շուրջ 5 րոպե: Կապել մազերը, պահել 2-3 ժամ, ապա լվանալ շամպունով: Կրկնել շաբաթական 2 անգամ: 3-4 անգամից արդյունքն ակնհայտ է:

Դիմակներ մազերին ծավալ հաղորդելու համար: Անհրաժեշտ են՝

Ձվի դեղնուց, 2 գդալ բուսայուղ կամ ձիթայուղ: Քսել մազերին հավասարապես ու պահել 30 րոպե:

Չոր և նորմալ մազերի համար դիմակ՝

0.5 լ կեֆիր, ձվի դեղնուց: Կեֆիրը տաքացնել և ողջ խառնուրդը քսել մազարմատներին: Պահել 30-40 րոպե:

Ձվի դեղնուց, 1 ճաշի գդալ գերչակի յուղ, 1 ճաշի գդալ ճակնդեղի յուղ: Հավասարապես քսել մազերի ողջ երկայնքով և թողնել 40 րոպե:

Սպիտակ կավ, տաք ջուր, խառնել ու ողջ խառնուրդը քսել մազերին: Պահել 15 րոպե:

Մազերի աճը խթանող շամպուն

Ինչպիսի բաղադրիչներ են անհրաժեշտ՝

. 1/4 մանկական օճառ

. 2 ճաշի գդալ չոր մանանեխ

Օճառը քերել, վրան տաք ջուր լցնել, քամեք ու ավելացրեք չոր մանանեխը: Լավ խառնեք: Շամպունը պատրաստ է:

Մազերի աճի ու ամրապնդման համար դիմակ: Անհրաժեշտ բաղադրիչներն են՝

  • 1 ճաշի գդալ ժելատին
  • 3 ճաշի գդալ տաք ջուր
  • 1 թեյի գդալ շամպուն

Ժելատինը բացել տաք ջրով, լավ խառնել, որ գնդեր չլինեն, թողնել մնա: Երբ ժելատինն ուռչի, խառնել շամպունին: Քսել մազերին, ծածկել պոլիէթիլենով: Պահել 20-30 րոպե: Լավ լվանալ մազերը: Այս դիմակը մազերին ծավալ ու փայլ է հաղորդում:

Facebook Comments

ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՔԵԶ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ