Գիտնականները դեղերը քաղցկեղային ուռուցքին հասցնելու նոր միջոց են գտել

Ամերիկացի գիտնականները քաղցկեղային ուռուցքներին պակլիտակսել դեղամիջոցը հասցնելու նոր միջոց են մշակել: Քալիֆորնիայի համալսարանի հետազոտողները այս միացությունը միացրել են 123B9 մոլեկուլին, որը թիրախավորում է մետաստազների առաջացմանը նպաստող EphA2 քաղցկեղածինը:

-->

Չարորակ նորագոյացությունների հետեւանքով հիվանդների մահվան հիմնական պատճառը ուռուցքային մետաստազներն են: Ներկայումս քաղցկեղի երկրորդական օջախների առաջացման դեմ արդյունավետ թերապիա չկա: Սակայն արյան եւ ավիշների միջոցով արատավոր բջիջների տարածումը այլ հյուսվածքներ եւ օրգաններ կախված է մի շարք միացություններից, այդ թվում՝ EphA2 քաղցկեղածինից:

Հետազոտողների խոսքով՝ դեղամիջոցի հետ կապված EphA2-ը գործում է տրոյական ձիու նման՝ դեղը տեղափոխելով արագ կիսվող չարորակ բջիջներ եւ խոչընդոտելով դրանց տարածմանը: Ըստ որում՝ 123B9 ագոնիստը, օջախի մեջ հայտնվելով, բերում է նրան, որ բջջի արտաքին կողմում գտնվող քաղցկեղածինը ներս է ձգվում եւ քայքայվում: Սա իր հերթին նվազեցնում է արատավոր բջիջների քանակությունը, որոնք շրջանառվում են մարդու արյունատար համակարգում

Կրծքագեղձի քացկեղով մկների վա կատարված փորձերը ցույց են տվել, որ համակցված դեղեր ստացած կրծողների մոտ թոքերում մետաստազներ չեն առաջացել՝ ի տարբերություն այն կենդանիների, որոնց միայն պակլիտակսել են տվել:

Facebook Comments

ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՔԵԶ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ