Սոխ. բանջարեղեն, որը կօգնի լուծել առողջության հետ կապված մի շարք խնդիրներ

Սոխը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի, քանի որ մեծ քանակով եթերային յուղեր է պարունակում, վիտամին C, կարոտինոիդներ, արժեքավոր թթուներ։ Սոխը նաև ֆլավոնոիդներ, կալիում, երկաթ է պարունակում։ Setmar.ru-ն ներկայացրել է, թե ինչու է հարկավոր սոխ օգտագործել։

Օգնում է հազի դեպքում։ Սոխի հյութն արդյունավետ միջոց է հազի դեմ։

Օգնում է իջեցնել ջերմությունը։ Սա հատկապես օգտակար է երեխաների համար։

Օգնում է տաքանալ։ Եթե մրսում եք, կարող եք ամբողջական սոխ ուտել՝ հում վիճակում։ Մի քանի ժամ անց կզգաք տարբերությունը։

Օգնում է ականջի և գլխացավի դեպքում։ Սոխը հակաբորբոքային հատկություն ունի, ինչի արդյունքում կարող է օգնել ականջի ցավի դեպքում։

Օգնում է սպիների ապաքինմանը։ Սպիները հնարավոր է դարձնել ավելի քիչ նկատելի՝ սոխի օգնությամբ։ Պարզապես հարկավոր է պարբերաբար սոխը քսել մաշկին։

Օգնում է մեղվի խայթոցի դեպքում։ Մեղվի խայթողի դեպքում կարող եք մաշկի այդ հատվածին սպիտակ սոխ դնել։ Այն կօգնի նվազեցնել այտուցը, կարագացնի վերքի ապաքինումը։

168

Facebook Comments

ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՔԵԶ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ