Ուռած աչքե՞ր. ազատվեք խնդրից այս բնական միջոցի օգնությամբ

Վախենում եք հայելու մեջ նայել՝ աչքերի տակ առաջացած պարկերի պատճառո՞վ։ Fithacker.ru-ն գրում է, որ աչքերի տակ պարկերի առաջացումը կարող է պայմանավորված լինել տարբեր հանգամանքներով։

Աչքերի տակ առաջացած պարկերը կարող են ժառանգականության հետևանք լինել։ Եթե ծնողների աչքերի տակ պարկեր են առաջանում, հարկավոր է պարզապես համակերպվել այդ խնդրի հետ։ Միևնույն ժամանակ՝ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ այն ամենը, ինչ կարող է օրգանիզմում ջրի կուտակման պատճառ դառնալ, նպաստում է նաև աչքերի տակ պարկերի առաջացմանը։ Նվազեցրեք աղի օգտագործումը և համոզվեք, որ օրգանիզմում ավելորդ հեղուկ չի կուտակվում։ Մեծ քանակով սուրճի և ալկոհոլի օգտագործումը ևս կարող է հանգեցնել օրգանիզմում հեղուկի կուտակման։

Եթե հարթ բարձի վրա եք քնում, հեղուկը գիշերը կարող է կուտակվել աչքերի շուրջ՝ դառնալով ոչ թարմ տեսքի պատճառ։ Գլուխն ավելի բարձր դիրքում պահելը կարող է լավացնել քնի որակը։ Եթե աչքերի տակ առաջացած պարկերն անհանգստացնում են ձեզ, կարող եք ուշադրություն դարձնել առաջարկվող միջոցին։

Կիտրոնը վիտամին C է պարունակում, որն օգնում է մաշկին ավելի երիտասարդ տեսք ունենալ, կանխարգելել դրա վաղաժամ ծերացումը։ Մաշկի առողջության համար շատ կարևոր են նաև B խմբի վիտամինները. դրանով հարուստ է լոլիկը։

Աչքերի տակ առաջացած պարկերի դեմ բնական միջոց պատրաստելու համար հարկավոր է քամել լոլիկի հյութը, խառնել կես կիտրոնի հյութի հետ։ Խառնուրդը պետք է բամբակի օգնությամբ քսել աչքերի տակի հատվածին։ 15 րոպե անց լվացեք։

Facebook Comments

ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՔԵԶ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ