Պատրաստում ենք հայկական «Քուֆթա»

մսից պատրաստվող հայկական այս  կերակուրը տոնական սեղանների զարդն է: Ուստի այս բաղադրատոմսը կարծում ենք պետք կգա ձեզ նախատոնական պատրաստությունների շրջանում:  Այն պատրաստելը բոլորովին դժվար չէ:

 Ձեզ հարկավոր կլինի

1կգ-տավարի թարմ ֆարշ,

1 ձու,

1 բաժակ ջուր,

2 թ/գ աղ,

3ճ/գ օղի կամ կոնյակ,

3-4 ճ/գ օսլա:

1 գլուխ սոխ (ըստ ճաշակի)

Պատրաստումը

Աղը լցրեք ջրի մեջ, թող լուծվի, ապա լցրեք ֆարշի վրա և ձեռքով կամ բլենդերով լավ հարեք: Այնուհետև լցրեք ձուն և կրկին հարեք: Ավելացրեք օղին, օսլան և, ցանկության դեպքում, նաև մանրացրած սոխը:

Ծածկեք զանգվածը պոլիէթիլենային տոպրակով և դրեք սառնարան 20 րոպե: Հանեք սառնարանից և եփեք եռացող ջրի մեջ՝ ինչպես ցույց է տրված տեսանյութում:

Պատրաստման մնացած մանրամասներին նույնպես ծանոթացեք տեսանյութի միջոցով:

Facebook Comments

ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՔԵԶ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ