Առողջական ինչ խնդիրներով կարող են պայմանավորված լինել ոտքերի ջղաձգումները

Ոտքերի ջղաձգումները բավական տարածված խնդիր են, սակայն քչերը գիտեն դրանց առաջացման պատճառները:

 

Մասնագետների խոսքով՝ ջղաձգումները սովորաբար պայմանավորված են լինում օրգանիզմում որոշ օգտակար միկրոտարրերի դեֆիցիտով, որոնց շարքին են դասվում կալցիումն ու մագնեզիումը: Սակայն սա ջղաձգումների առաջացման միակ պատճառը չէ:

Հաճախ այս ախտանշանը վկայում է առողջական լուրջ խնդիրների մասին: Օրինակ՝ ջղաձգումներ կարող են առաջանալ անեմիայի (սակավարյունություն) և ներզատական (էնդոկրին) համակարգի հետ կապված խնդիրների (վահանաձև գեղձի հիվանդություններ կամ շաքարային դիաբետ) դեպքում: Սա է պատճառը, որ նման խնդիրը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել, քանի որ հակառակ դեպքում կարող են ի հայտ գալ շատ ավելի լուրջ բարդություններ:

Հարկ է հիշել, որ նման տհաճ ախտանշանը կարող է պայմանավորված լինել լուրջ հիվանդությամբ, ուստի անհրաժեշը է դիմել թերապևտին, հանձնել անհրաժեշտ անալիզները, այնուհետև անցնել բուժզննում ներզատաբանի մոտ:

aif.ru

Facebook Comments

ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՔԵԶ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ