Պապայան ու խնձորի հյութը՝ հաստ աղին մաքրելու համար

Վնասակար սովորություններն ու սխալ սնունդը կարող են այրոց, որովայնում ծանրության զգացում առաջացնել, արյան վատ շրջանառության և որովայնի հետ կապված խնդիրների պատճառ դառնալ։ Այս խնդիրներն իրենց հերթին՝ կարող են գլխացավերի, բերանից տհաճ հոտի, դեմքին՝ հետքերի, իսկ աչքերի տակ՝ պարկերի առաջացման պատճառ դառնալ։

Fithacker.ru-ն գրում է, որ այս խնդիրների առկայությունը վկայում է այն մասին, որ հարկավոր է մաքրել հաստ աղին. մարմնի դետոքսիկացիան կօգնի լավացնել նաև ինքնազգացողությունը։ Հաստ աղին մաքրելու գործում ձեզ կօգնեն բնական հյութերը։

Պապայայի հյութը՝ հաստ աղին մաքրելու համար. բաղադրիչներ

  • պապայա
  • մի կտոր ալոէ վերա
  • երեք ճյուղ նեխուր
  • երկու նարնջի հյութ
  • մեկ կիտրոնի հյութ։

Ինչպես պատրաստել

Քամեք ալոէ վերայի գելը։ Երբ բոլոր բաղադրիչները պատրաստ լինեն օգտագործման, բոլորը խառնեք բլենդերում այնքան ժամանակ, մինչև ստանաք միասեռ զանգված։ Այս հյութը հարկավոր է օգտագործել շաբաթվա ընթացքում երեք անգամ։ Այն խորհուրդ է տրվում օգտագործել ուտելուց առաջ։ Կարճ ժամանակ անց ձեզ ավելի լավ կզգաք և կնկատեք, որ փորկապությունն ավելի հազվադեպ է անհանգստացնում ձեզ։

Պապայայի հյութը՝ սերմերով և կլեպով։ Այս հյութը հնարավորություն կտա օգտագործել պապայայի բոլոր օգտակար հատկությունները. օրգանիզմի համար օգտակար են նաև պապայայի սերմերը և կլեպը։ Հյութը պատրաստելու համար հարկավոր է.

  • Քառորդ պապայայի
  • դեղձ կամ տանձ
  • 2 պճեղ սխտոր
  • մաքրված և պատրաստված բազուկ
  • բանան
  • մաքրված գազար
  • կիտրոնի հյութ
  • երկու բաժակ ջուր։

Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում։ Շաբաթվա ընթացքում օգտագործեք երեք անգամ։

Խնձորի հյութը՝ աղիները մաքրելու համար։ Այս հյութը պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները.

  • խնձոր
  • տանձ
  • 250 գրամ սպանախ
  • գազար
  • նարնջի հյութ
  • մեկ բաժակ ջուր։

Խառնեք բոլոր բաղադրիչները բլենդերում և խմեք։ Խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթվա ընթացքում 3 անգամ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Facebook Comments

ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՔԵԶ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ